Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դպրոցներն այդ վիճակում են նրա համար, որովհետև Դուք հանրապետականի հետ նստած՝ կոճակ եք սեղմել». Ալեն Սիմոնյանը՝ Ն. Զոհրաբյանին

13:25, երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ.
«Դպրոցներն այդ վիճակում են նրա համար, որովհետև Դուք հանրապետականի հետ նստած՝ կոճակ եք սեղմել». Ալեն Սիմոնյանը՝ Ն. Զոհրաբյանին

«Դպրոցներն այդ վիճակում են նրա համար, որովհետև նաև Դուք հանրապետականի հետ նստած՝ այստեղ կոճակ եք սեղմել»,- ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին դիմելով՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ նիստում Ն. Զոհաբյանը դպրոցների լուսանկարներ էր ցուցադրել, որոնց համար կառավարությունը գումար չի գտել:

Ա. Սիմոնյանը պնդեց, որ դպրոցներն իրենք կնորոգեն, իսկ ընդդիմադիրների այն պնդմանը, թե ՍԴ ճգնաժամը կեղծ օրակարգ է, ԱԺ փոխախագահը համարեց այն տրամաբանության արդյունք, որ Սերժը մեղավոր չէ, կողքիններն են մեղավոր:

«Այս ո՞նց է ստացվում, որ ՀՀ ամենաբարձր դատարանը ոչ մի կապ չունի կեղծված ընտրություններին գնահատական տալու հետ: ՍԴ ընդունած որոշումները տանում ես սուրճի բաժակ նայողի մոտ, որ հասկանաս, թե ինչ են գրել»:

Անդրադառանալով հարկատուների հաշվին ՍԴ-ն փոխելու մեղադրանքին՝ Ա. Սիմոնյանը հիշեցրեց, որ հարկատուներն իրենց 71 տոկոս ձայն են տվել և ասել՝ գնացեք, բոլորին փոխեք:

«Հիմա էլ մեզ մեղադրում են, թե ավելի արագ փոխեք, ու հիմա մենք ավելի արագ փոխելու ենք և ոչ միայն այդտեղ»,-հայտարարեց քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը:

| | |
8846 | 3
Facebook