Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Շուտով միլիոնավոր օգտատերերի մոտ WhatsApp-ը կդադարի գործել

19:10, երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ.
Շուտով միլիոնավոր օգտատերերի մոտ WhatsApp-ը կդադարի գործել

2020 թվականի սկզբից միլիոնավոր օգտատերերի մոտ WhatsApp-ը կդադարի գործել, հայտնում է Daily Mail պարբերականը: 2020 թվականի փետրվարի 1-ից WhatsApp-ը չի գործի iOS 8 կամ ավելի հին տարբերակի օպերացիոն համակարգով iPhone-ների ու Android-ի 2.3.7 կամ ավելի հին տարբերակներով սմարթֆոնների համար: Այս օպերացիոն համակարգով սմարթֆոնների սեփականատերերն այլևս չեն կարող ստեղծել WhatsApp-ում նոր հաշիվներ կամ հաստատել արդեն գոյություն ունեցողները:

Նշվում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից մեսենջերը չի աշխատի նաև Windows Phone օպերացիոն համակարգով բոլոր գաջեթներում, քանի որ Microsoft-ը դադարեցնում է Windows 10 Mobile OS-ի սպասարկումը:

34433 | 0
Facebook