Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետական որևէ ինստիտուտ անառիկ բերդ չենք համարում». Նազելի Բաղդասարյան

12:20, երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ.
«Պետական որևէ ինստիտուտ անառիկ բերդ չենք համարում». Նազելի Բաղդասարյան

«Այո, մենք թանկ ենք վճարում, համաձայն եմ, որովհետև յուրաքանչյուր մարդ իր սխալների համար թանկ է վճարում: Այո, մեր օրոք չի եղել այդ սխալը, բայց մեր պետականության համար սխալը մենք ստիպված վճարելու ենք: Կգտնե՞ք մի երկիր, որտեղ ՍԴ դատավորները գրեթե ցմահ են պաշտոնավարում». դեկտեմբերի 10-ին ԱԺ նիստում պատասխանելով ընդդիմադիրների գնահատականներին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Նա չհամաձայնեց այն դիտարկմանը, թե ՍԴ ճգնաժամը կեղծ է և նշեց, որ ՍԴ հարցը կապված է երկրում ցանկացած խնդրի հետ: Սահմանադրականության խնդիրն իշխանության համար առաջնային է:

«Սա ոչ թե անձերի պայքար է, այլ պետական ինստիտուտի: Եվ պետական որևէ ինստիտուտ մենք անառիկ բերդ չենք համարում»,- պնդեց իշխանական պատգամավորը:

| | |
1615 | 0
Facebook