Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անցյալ տարի մենք արել ենք քաղաքական, բայց ռոմանտիկ ընտրություն». Հրանուշ Խառատյան

03:25, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.
«Անցյալ տարի մենք արել ենք քաղաքական, բայց ռոմանտիկ ընտրություն». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ներկայիս ԱԺ-ն մեկ տարեկան է: Ֆեյսբուքն այսօր ինձ «հիշեցրեց» անցյալ տարվա այս օրվա գրառումս: Ընտրությունների արդյունքների մասին մնում եմ նույն կարծիքին, բացի մեկ «ամփոփումից՝ «Երկիշխանությունը վերջացավ»: Չվերջացավ: Գործող դատա-իրավական համակարգն օրվա իշխանությանը լուրջ մարտահրավեր է: Ես առհասարակ կողմ կլինեի այդ մարտահրավերին՝ որպես հավասարակշռող ուժի, եթե այդ համակարգը գործեր իսկապես օրենքի և հանրային բարոյականության իրավունքի շրջանակում, ոչ թե սաբոտաժեր իրավունքի իրացումը: Չափազանց շատ են թողտվություները դրանց բացառիկությանը հավատալու համար:
     Մեկ տարի անց երկրորդ նկատառումս այն է, որ անցյալ տարի մենք արել ենք քաղաքական, բայց ռոմանտիկ ընտրություն: Չնայած կարծեք թե այլ հնարավորություն չունեինք՝ հասարակության նկատելի մասի ընտրությունը միայն «կողմ» չէր, գուցե նույնիսկ ավելի շատ «դեմ» էր. քվեարկել ենք ՀՀԿ-ի դեմ»:

5410 | 0
Facebook