Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ.

Թերթերի տեսություն

ՍԴ դատավորներից ոչ ոք չի ցանկանում վաղաժամ կենսաթոշակի գնալ. «Ժամանակ»

09:20, երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ.
ՍԴ դատավորներից ոչ ոք չի ցանկանում վաղաժամ կենսաթոշակի գնալ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավորներից ոչ ոք չի ցանկանում անսալ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի առաջարկած տարբերակին, որը վերաբերում է վաղաժամ կենսաթոշակի գնալու պայմանով աշխատավարձ ստանալուն։

Հիշեցնենք, որ Ռուստամ Բադասյանն այդ տարբերակն առաջարկել էր որպես ՍԴ ճգնաժամը լուծելու արագ և հեշտ ճանապարհ, որը կարող է լուծվել նաև իրավունքի գերակայությամբ։ Նախարարի կարծիքով՝ դա պատվով հեռանալու ինստիտուտ է։ Իշխանություններն էլ իրենց հերթին պնդում են, որ ոչ թե դատավորների հետևից են ընկել, այլ ինստիտուտն են ուզում բարեփոխել։

Մյուս տարբերակը մնում է 2020թ. հունվարին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծումը, և իշխանությունները մտմտում են, որ միգուցե ՍԴ ճգնաժամի լուծումը փորձեն գտնել այդ հանձնաժողովի առաջարկած բարեփոխումների շրջանակում»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2819 | 1
Facebook