Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կարևոր փոփոխություններ հունվարի 1-ից հետո․ «Ժողովուրդ»

09:10, երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ.
Կարևոր փոփոխություններ հունվարի 1-ից հետո․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «2020 թվականի հունվարի 1-ից հետո հարկային համակարգում էական փոփոխություններ են լինելու: Ինչպես հայտնի է, այս տարվա հունիսին խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը և այն ուժի մեջ է մտնում հենց հունվարի 1-ից: Այսպիսով, հունվարի 1-ից բոլոր աշխատավարձ ստացողները վճարելու են 23 տոկոս եկամտահարկ, սակայն յուրաքանչյուր տարի այն 1 տոկոսով էլ կնվազի, և 2023 թվականից կգործի 20 տոկոս եկամտահարկ:

Դրան զուգահեռ փոփոխություններ են լինելու նաև կուտակային կենսաթոշակային համակարգում: Եթե այժմ քաղաքացին իր աշխատավարձից վճարում է 2.5 տոկոս պարտադիր վճար, իսկ պետությունը` 7.5 տոկոս, ապա աստիճանաբար 2023 թվականին այն կհավասարեցվի: Մասնավորապես, 2020 թվականից քաղաքացին կվճարի 3.5 տոկոս, հաջորդ տարի 4.5 տոկոս, իսկ արդեն 2023 թվականին` 5 տոկոս»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
6374 | 0
Facebook