Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացել է «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը

01:00, երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ.
Մահացել է «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը

70 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը:

Որպես ֆուտբոլիստ՝ Սուրեն Մարտիրոսյանը մեծ դերակատարություն է ունեցել 70-ական թվականների հայկական ֆուտբոլում: 2019 թվականի հունիսին Սուրեն Մարտիրոսյանին շնորհվել է ՀՖՖ ոսկե հուշամեդալ՝ հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար:

Նշվում է, որ Սուրեն Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:

5783 | 0
Facebook