Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.5%». Հովսեփ Կուբատյան

22:40, երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.
«Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.5%». Հովսեփ Կուբատյան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «3,2 միլիարդ դրամով (շուրջ $7 մլն) ավելի.

Ամփոփվել են 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսների պլանային և փաստացի ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.5 տոկոս: Փաստացի հավաքված գումարն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 3 մլրդ 236 մլն դրամով»:

3640 | 0
Facebook