Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա արդեն լկտիության վերջին աստիճանն է». Վահրամ Պողոսյան

23:20, երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.
«Սա արդեն լկտիության վերջին աստիճանն է». Վահրամ Պողոսյան

Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին 12 տարիների ընթացքում մեր հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերը, ներառյալ՝ շրջկենտրոնները, գտնվել են կառավարության ուշադրության կենտրոնում: Զարգացման տարբեր ծրագրեր են իրականացվել, ինչպես պետական, այնպես էլ բարեգործական միջոցներով:

Օրինակ, Հադրութ քաղաքում կառուցվել է մանկապարտեզ, ապահովվել է խմելու ջրով, կապիտալ վերանորոգվել են սպորտդպրոցն ու երաժշտական դպրոցը, կառուցվել և վերանորոգվել են բազմաբնակարան շենքեր, բարեկարգվել են համայնքի ներքին ճանապարհները, լուծվել է համայնքի թաղամասերի մեծ մասի գիշերային լուսավորության հարցը, գազաֆիկացվել է (բացի հարակից Տյաք և Վանք բնակավայրերից): Ու շարքը, հաստատ, կարելի է շարունակել, բայց դա չէ խնդիրը:

Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը որոշել է այս ամենն անտեսել ու սրիկայաբար հայտարարում է, թե Արայիկ Հարությունյանի վարչապետության օրոք կառավարությունը ոչինչ չի արել Հադրութի համար: Ո՞ւմ է որոշել մոլորեցնել, հաստատ ոչ հադրութեցիներին, քանի որ Հադրութի յուրաքանչյուր բնակիչ այս ամենի մասին շատ լավ տեղեկացված է:

Ինչ վերաբերում է քաղաքապետի այն հայտարարությանը, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը 100 մլն դրամ է փոխանցել Արայիկ Հարությունյանին, սա արդեն լկտիության վերջին աստիճանն է: Այս առթիվ Վահանից պահանջում եմ կամ հրապարակային ներկայացնել այդ հայտարարությունը հաստատող ապացույցներ, կամ հրապարակային ներողություն խնդրել, կամ էլ զրպարտելու համար կրելու է դատական պատասխանատվություն...

Նաև հորդորում եմ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությանը անպատասխան չթողնել այս հայտարարությունը և իրավական գործընթաց սկսել»:

11918 | 0
Facebook