Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Մակունցը՝ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնը քաղաքական դարձնելու մասին

20:40, երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.
Մակունցը՝ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնը քաղաքական դարձնելու մասին

«Այն, որ ոստիկանությունը պետք է ունենա լրացուցիչ գործիքակազմ աշխատանքները ավելի պրոֆեսիոնալ իրականացնելու համար, ինձ համար միանշանակ է: Առնվազն վերջին մեկ տարվա դիտարկումները ցույց են տալիս, որ լրացուցիչ օգնության կարիք ունեն նրանք: Իհարկե, Արդարադատության նախարարության և մյուս դիտարկումները պետք է հաշվի առնել, բայց ես կարծում եմ, որ այս ճանապարհը ճիշտ ճանապարհն է»,- այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հիշեցնենք, որ այսօր Խորհրադարանում քննարկվել է ոստիկանությանը լրացուցիչ հնարավորություններ տալու առաջարկը, մասնավորապես՝ մեծացնել գործիքակազմը գաղտնալսումների հետ կապված:

Հարցին, թե ինքը համաձա՞յն է, որ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի և Ոստիկանության պետի պաշտոնները պիտի լինեն քաղաքական, Մակունցը նշել է. «Մենք հակված էինք այդ համակարգերը ավելի ճկուն դարձնելու և կողմնակից էինք հենց նմանատիպ մոտեցմանը, բայց մի փոքր ավելի խորն ուսումնասիրելուց հետո հասկացանք, որ բախվում ենք մի երևույթի, մի իրավիճակի, որին ինքներս մեզ հետ հաշտ չենք լինելու: Դրա մասին խոսվեց թե՛ Պետաիրավական հանձնաժողովի կոմիտեի կողմից, թե՛ Ազգային ժողովի նախագահը և թե՛ վարչապետը խոսեցին այդ մասին, մասնավորապես այն, որ որպեսզի քաղաքական նշանակում տեղի ունենա նախ պետք է Սահմանադրությանը համապատասխանեցվի այդ ամենը: Ի՞նչ է պահանջում Սահմանադրությունը, նշանակումները պետք է լինեն բացառապես գնդապետի կոչում ունեցող անձանց, իսկ սա ենթադրում է, որ եթե մենք հետևում ենք Սահմանադրությանը և այդ կետին, իսկ մենք չենք կարող չհետևել, նշանակում է կամայական կերպով ցանկացած անձի, որը կապ ունեցել է կամ չի ունեցել, շնորհել գնդապետի կոչում, ընդ որում՝ այդ համակարգում կարող են լինել ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կարող են լինել կանայք, որոնք գործ չեն ունեցել ոլորտի հետ բոլորովին, և մենք ինքներս քննադատել ենք շնորհելու տարբեր կոչումներ, չէինք կարող գնալ այդ քայլին: Մենք ասացինք, որ այս պահին այս տարբերակով ընդունելի չէ, բայց, իհարկե, կարելի է քննարկել, թե ավելի համակարգային ինչպիսի լուծում կարելի է գտնել, որպեսզի լինենք ճկուն, միևնույն ժամանակ, թե՛ համակարգից կարողանան նշանակումներ լինել և թե՛ անհրաժեշտության դեպքում ոչ համակարգից»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Մակունցը՝ Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների պաշտոնները քաղաական դարձնելու մասին
4218 | 0
Facebook