Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Որևէ հետապնդում գոյություն չունի». Անդրանիկ Քոչարյան

20:15, երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.
«Որևէ հետապնդում գոյություն չունի». Անդրանիկ Քոչարյան

Դեկտեմբերի 4-ին մեղադրանք առաջադրվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Առաջադրված մեղադրանքը նրա գլխավորած ՀՀԿ-ը համարում է քաղաքական հետապնդում:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, սակայն, նշում է, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ որևէ քաղաքական հետապնդում չկա:

«Կոնկրետ քրգործ է հարուցված՝ կոնկրետ ապացույցների հիման վրա, և էստեղ քաղաքական հետապնդման մասին պարզապես ասելու կարիք չկա, որովհետև որևէ հետապնդում գոյություն չունի: Քրեական գործ է, կանչել են պարոն Սերժ Սարգսյանին, վերցրել են բացատրություն: Դրանից առաջ այլ քրեական գործով անցնող պաշտոնյաներից ևս բացատրություններ վերցրել են. սպասենք՝ դեպքերի զարգացումը ոնց պետք է լինի»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է Քոչարյանը:

4510 | 2
Facebook