Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուրախ եմ հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ». Մաքսիմ Վենգերով

08:45, երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ.
«Ուրախ եմ հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ». Մաքսիմ Վենգերով

Դեկտեմբերի 14-ին Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնը կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար‚ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի համատեղ ելույթով։

«Ես ուրախ եմ‚ որ ինձ հնարավորություն է ընձեռվել համագործակցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում։ Դեկտեմբերի 14-ին կկայանա մեր համերգն այդ հիանալի կոլեկտիվի և մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ։ Ուրախ եմ նաև 2019-2020թթ. համերգաշրջանում լինել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ արտիստը»‚- իր տեսաուղերձում ասում է երաժիշտը։

Նշենք‚ որ 2020թ. հունվարի 8-21-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մաքսիմ Վենգերովը Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ կմեկնեն եվրոպական համերգային շրջագայությունների։

Վենգերովի համոզմունքն է, որ երաժշտությունը համամարդկային շփման և փոխըմբռնման կատարյալ լեզու է: Եվ հայ երաժշտասերները դեկտեմբերի 14-ին Երևանում հնարավորություն ունեն շփվելու Վենգերովի արվեստի հետ։

| | |
1307 | 0
Facebook