Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ.

Իրադարձություններ

Կապանում նոր արագաչափ կգործարկվի

19:05, երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.
Կապանում նոր արագաչափ կգործարկվի

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 26 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող արագաչափ սարքը:
     Լուսանկարահանող արագաչափ սարքը գործարկվելու է 2019-ի դեկտեմբերի 16-ից:

| | |
2612 | 0
Facebook