Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանը պետք է պատասխանի վերոնշյալ հարցերին». Էդուարդ Շարմազանով

15:20, երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.
«Փաշինյանը պետք է պատասխանի վերոնշյալ հարցերին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահն ասել է, թե որոշ հարցերի վերջնական պատասխանները պետք է ստանան Սերժ Սարգսյանից:

Որպես ԱԺ 5-րդ գումարման փոխնախագահ և ՀՀԿ ԳՄ անդամ, վերահատատում եմ, որ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու բան չունի:

Միևնույն ժամանակ պնդում եմ, որ հանձնաժողովը պարտավոր է լսել նախկին ԱԺ պատգամավոր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե որտեղից նրան տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել, տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ և որ այս պատերազմի նպատակն Ադրբեջանին ԵԱՏՄ-ին անդամակցությունն էր:

Այս հույժ կարևոր տեղեկության աղբյուրը պետք է բացահայտվի, ինչը կտա մի շար հարցերի պատասխաններ: Եթե հանձնաժողովի նպատակը ոչ թե շոուներ և քաղաքական սերիալներ բեմականացնելը, այլ իրական արդյունավետությունը, ապա Փաշինյանը պետք է պատասխանի վերոնշյալ հարցերին»:

8921 | 2
Facebook