Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինձ զարմացրին Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին արձագանքները»․ Նիկոլ Փաշինյան

12:30, երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.
«Ինձ զարմացրին Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին արձագանքները»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների փորձագիտական համաժողով»-ում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին: «Ինձ զարմացրին որոշ արձագանքներ: Ասում են՝ ա՜յ, էս ի՞նչ զավեշտ է՝ Սերժ Սարգսյանին 400 մլն դրամի չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել: Հասկանում եմ, որ կան մարդիկ, ովքեր կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում ենք ինչպես համերգ՝ հեռուստադիտողների հայտերով. ասենք՝ կառավարության կամ վարչապետի կողմից հայտ է ներկայացվում՝ խնդրում եմ մի քրեական գործ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 միլիոն դրամի սահմաններում, և էս տրամաբանությամբ բխում է հաջորդ հարցը՝ ինչո՞ւ ես պատվիրել 400 միլիոն դրամանանոց, ոչ թե ասենք 4 միլիարդ դոլարանոց գործ։ Այսինքն գործ ունենք նույն ծագման հետ՝ ինչպես է ընկալվում կոռուպցիայի դեմ պայքարը և ինչպես է ընկալվում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը»,- ասաց Փաշինյանը:

10856 | 2
Facebook