Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօր դեմ առ դեմ կհանդիպեն Պուտինն ու Զելենսկին

10:55, երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.
Այսօր դեմ առ դեմ կհանդիպեն Պուտինն ու Զելենսկին

Այսօր Ֆրանսիայում տեղի է ունենալու Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հանդիպումը: Լրատվամիջոցները հայտնում են, որ «նորմանդյան ձևաչափով» հանդիպումից հետո սպասվում է, որ պետք է կայանա ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու առանձին հանդիպումը: Սա նրանց առաջին դեմառդեմ հանդիպումն է 2016թ. ի վեր, մինչ այդ նրանք 4 անգամ հեռախոսային խոսակցություն են ունեցել:

Թե ինչ արդյունքներ պետք է սպասել այդ հանդիպումից, զգուշավոր կանխատեսումներ են արվում: Դոնբասում խաղաղություն կհաստատվի՞, թե ոչ. այդ հարցում ակնկալիքները զուսպ են: Ուկրաինայի նախագահն ասել է, որ հանդիպումն արդեն հաղթանակ է, քանի որ 2016-ից ի վեր դեմառդեմ խոսելու հնարավորություն չի եղել՝ պատերազամական գործողությունները դադարեցնելու շուրջ խոսելու համար: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել է, որ հանդիպումից որևէ համաձայնություն պետք չէ ակնկալել:

«Դա կլինի չափազանցված սպասելիք, ինչից մենք փութաջանորեն խուսանավում ենք»,- ասել է նա:

Իսկ ուկրաինական ընդդիմությունը երկրի նախագահից պահանջում է զիջումների չգնալ, չխախտել «կարմիր գծերը», այն է՝ պահպանել Ուկրաինայի՝ ունիտար պետության կարգավիճակը, անփոփոխ թողնել քաղաքական կուրսը՝ ինտեգրվել Եվրոմիության և ՆԱՏՕ-ի հետ, հրաժարվել ցանկացած փոխզիջումից Ղրիմի հարցում՝ թույլ չտալով, որ միջազգային դատական դատյաններում դադարեցվեն Ռուսաստանի դեմ գործընթացները:

6540 | 0
Facebook