Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՌԴ Պետդումայի պատգամավորի շնորհավորանքը՝ Ա. Վանեցյանին

23:25, կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.
ՌԴ Պետդումայի պատգամավորի շնորհավորանքը՝ Ա. Վանեցյանին

Ռուսաստանի Պետդումայի «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Շամսայիլ Սարալիևն «Ինստագրամ»-ում լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հետ և կից մեկնաբանել է. «Սրտանց շնորհավորում եմ մեր հարգարժան ընկերոջ՝ գեներալ Արթուր Վանեցյանին, եղբայրական Հայաստանի հայտնի քաղաքական և պետական գործչին, ում ճանաչում և բարձր են գնահատում որպես մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված ռուս-հայկական ռազմավարական դաշինքի հետևողական ամրապնդման կողմնակցի: Սրտանց ցանկանում եմ նրան առողջություն, բարեկեցություն, հաջողություններ բոլոր ձեռնարկումներում, խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք»:

9678 | 1
Facebook