Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ռամզան Քադիրովը շնորհավորել է «ռուս ժողովրդի լավ բարեկամ» Վանեցյանի ծնունդը

18:50, կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.
Ռամզան Քադիրովը շնորհավորել է «ռուս ժողովրդի լավ բարեկամ» Վանեցյանի ծնունդը

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը Instagram-ի իր էջում գրել է. «Հարգելի՛ ընկերներ, այսօր մեր եղբայր Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձն է։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Արթուր Վանեցյանը ստացել է հիանալի կրթություն և «գեներալի» զինվորական կոչում։ Նա մեկը մյուսի հետևից պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում, որը նա ղեկավարել է 2018 թվականին։ Վստահ եմ՝ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ բարեկամն է և Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների ամրապնդման կողմնակիցը։ Անկեղծորեն շնորհավորում եմ Արթուր Վանեցյանին ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթում քաջառողջություն և հաջողություններ»:

12877 | 1
Facebook