Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է դի

17:30, կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.
Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է դի

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09:30-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկի քաղաքացին ինքնասպանություն է գործել` կախվելով տան պատշգամբի ծածկի երկաթե ձողից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իջեցրել են քաղաքացի Աշոտ Ի-ի (ծնված 1963թ.) դին:

| | |
5785 | 0
Facebook