Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի պատմամշակութային ոլորտի համար բյուջեից կհատկացվի շուրջ 122 միլիոն դրամ

01:25, կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.
Արցախի պատմամշակութային ոլորտի համար բյուջեից կհատկացվի շուրջ 122 միլիոն դրամ

Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է պատմամշակութային ոլորտի 2020թ. հատկացումների հարցը: Ըստ այդմ, Գտչավանքի վանական համալիրի տարածքում նախատեսվում են աշխատանքներ իրականացնել եկեղեցու ներսի պատերի վրա: Վերջիններիս վրա առկա են բազմաթիվ փորագրություններ, որն, ըստ նախարարի, արվել է հուշարձանի անբարեխիղճ այցելուների կողմից: Շուշիի շրջանի Հունոտի քարե կամրջի վերականգնման աշխատանքների իրականացմամբ նախատեսվում է շարունակել 2019թ-ին մեկնարկած կամրջի վերականգնման աշխատանքները: Ասկերանի ամրոցի օգտագործման, տարածքի բարեկարգման և երկայնական պատերի վերականգնման աշխատանքները հիմնականում կիրականացվեն երկայնական պատերի վերականգնման ուղղությամբ: Շուշիի պարսպապատերի և աշտարակների վերականգնման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը կապված է Շուշիի պարսպապատերի աշտարակներից մեկի վթարային վիճակի հետ: Հուշարձանների տարածքների բարեկարգման և կազմակերպման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել Մարտակերտի շրջանի Վանք գյուղի տարածքում գտնվող «Վահան Բեյ» կոչվող կամրջի ամրակայման և վերականգնման աշխատանքներ ու Շուշի քաղաքի Գարեգին Նժդեհ և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում գտնվող նախկին թեմական դպրոցի վթարային պատի քանդման և վերաշարման աշխատանքները: Հուշարձանների գիտավերականգնողական նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացման համար 2020թ-ին նախատեսվում է 14 միլիոն դրամ, տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

4576 | 0
Facebook