Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարդիկ, ովքեր պատասխանատու էին «Աղետի գոտու» վերականգնման համար, դարձել են միլիոնատերեր ու միլիարդատերեր». Աշոտ Ասատրյան

16:05, շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.
«Մարդիկ, ովքեր պատասխանատու էին «Աղետի գոտու» վերականգնման համար, դարձել են միլիոնատերեր ու միլիարդատերեր». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աղբահանության կառավարման և համակարգման բաժնի նախկին պետ Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «31 տարի անց, այն մարդիկ, ովքեր պատասխանատու էին «Աղետի գոտու» վերականգնման համար, վաղուց արդեն դարձել են միլիոնատերեր ու միլիարդատերեր, ովքեր ապահովել են իրենց ու իրենց սիրուհիների ընտանիքների ամբողջ կյանքը, բայց Գյումրին դեռ ապրում է տնակներով:

«Աղետի գոտում» այս պահին ապրում են սերունդներ ու իրենց մաշկի վրա են զգում այդ գոտու դժվարությունները, ովքեր ծնվել են այդ դեպքերից դեռ տարիներ հետո, սակայն իրենց մոտ դեռ ժամանակը կանգնել է:

Հույս ունեմ, որ ևս մի 31 տարի հետո Հայաստանում չի լինի երկրաշարժի հետք ու նոր եկող սերունդներն իրենց վրա չեն զգա այդ ամենը»:

8056 | 0
Facebook