Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կապանում ու Քաջարանում մառախուղ է, Կոտայքի մարզի ճանապարհներին՝ տեղ-տեղ մերկասառույց

15:30, շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.
Կապանում ու Քաջարանում մառախուղ է, Կոտայքի մարզի ճանապարհներին՝ տեղ-տեղ մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 13:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Կոտայքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Կապան և Քաջարան քաղաքներում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

3879 | 0
Facebook