Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետք էր որ լինեին գերանմարդկային տեսակներ...». Գ. Աբրահամյան

23:05, շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.
«Պետք էր որ լինեին գերանմարդկային տեսակներ...». Գ. Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը. «Ես մինչ օրս չեմ պատկերացնում, թե մարդ որքան ուժեղ պետք է լիներ դեկտեմբերի 7-ի աղետը վերապրելու, ոտքի կանգնելու ու նորը ստեղծելու համար, գերմարդկային ուժ ու համախմբում էր պետք, բայց սրանից առավել ուղեղս չի կարողանում ոչ մի կերպ պատկերացնել, թե ինչպես էր հնարավոր այս ամենը վերապրած մարդկանց օգնության գումարները մսխել ու երեսուն տարի անօթևան թողնել, սրա համար ևս պետք էր որ լինեին գերԱՆմարդկային տեսակներ...

Փոքր քայլ է գուցե դեռ ու ամբողջությամբ խնդիրը չի լուծելու, բայց 2020թ. պետական բյուջեով աղետի գոտու վերականգման համար շուրջ 3 մլրդ դրամ է հատկացվել»:

6806 | 0
Facebook