Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մասկը հաղթել է ջրասույզի դեմ զրպարտության գործում

12:10, շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.
Մասկը հաղթել է ջրասույզի դեմ զրպարտության գործում

Լոս Անջելեսի դատարանը SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկին բրիտանացի ջրասույզ Վերնոն Անսուորթին զրպարտելու գործով անմեղ է ճանաչել։ Ջրասույզ Վերնոն Անսուորթը 2018-ի հունիսին Թաիլանդի հյուսիսում հեղեղված քարանձավում արգելափակված 12 դպրոցականներին դուրս բերած անձնավորությունն է։ Այս մասին հայտնում են Reuters-ը և Bloomberg-ը:

Գործակալությունների տվյալներով՝ երդվյալ ատենակալների ժյուրի անդամներն եղել են հինգ կին և երեք տղամարդ, մոտ երկու ժամ տևած քննարկումներից հետո նրանք որոշում են կայացրել Մասկի օգտին։

Գործը հարուցվել էր, երբ Մասկը Twitter-ում ջրասույզին անվանել էր «pedo guy» (կարող է թարգմանվել նաև որպես «մանկապիղծ»): Հայցը չհիմնավորված է համարվել, իսկ՝ Մասկի քայլն էլ չի կարող համարվել զրպարտություն: Արդյունքում՝ միլիարդատերը ջրասույզին չի փոխհատուցի։

8810 | 0
Facebook