Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ.

Համացանց

Ինչո՞ւ ՀՖՖ-ն հրաժարվեց գրանցել Արսեն Աղաջանյանին. Տիգրան Հակոբյան

02:00, շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.
Ինչո՞ւ ՀՖՖ-ն հրաժարվեց գրանցել Արսեն Աղաջանյանին. Տիգրան Հակոբյան

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՖՖ-ն հրաժարվեց գրանցել Արսեն Աղաջանյանին որպես Ֆեդերացիայի նախագահի թեկնածու: Նախորդ գրառմանս պատճառը հենց այս մտահոգությունն էր, որ չեն գրանցելու: Քանի որ, նախորոք որոշել էին որոշում կայացողները, ու ես դրա մասին գիտեի: Քանի որ բոլոր որոշողները փոխկապակցված են ակումբների, ՀՖՖ նախկին ղեկավարության հետ, և նրանք են ղեկավար մինչ այսօր, փոխկապակցված են նախկին պարտավորություններով...
     Հին, դարն անցած համակարգերը փոխելու ամենամեծ պատնեշները հենց պարտավորություններն: Եվ այդ պատնեշները ջարդելու համար, ինչպես գրել էի, կամք է հարկավոր: Կամք չունեիք, գոնե գրանցեիք, թող ամբողջ ֆուտբոլային հանրությունը ներկայացնող ակումբների ներկայացուցիչները որոշում կայացնեին:
     Իմ լավ բարեկամներ, այդ ին՞չ վախերի ու բարդույթների մեջ եք, որ թույլ չեք տալիս ձեր տարիներով փակ կորպորացիայում հայտնվեր մեկ ուրիշը, պայմանավորվածություններով չծանրաբեռնվածը: Ո՞նց եք բացատրելու, որ գրանցում եք մի քանի տարի առաջ դատարանով սնանկ ճանաչված անձին և, ուրեմն, պատրաստ եք հանձնել նրան 10 մլն դոլար բյուջե ունեցող կազմակերպությունը: Ո՞նց եք ապացուցելու, որ բոլոր գրանցված թեկնածուները վերջին երկու տարում առնչվել են ֆուտբոլի հետ: Այդ ո՞նց էիք այդպես ոգևորված աշխատում ՀՖՖ մի նախագահի հետ, որը մինչև իր «ընտրությունը» կարող է նույնիսկ ֆուտբոլը բեյսբոլից չտարբերել: Իսկ ձեր շահերի բախումը ո՞նց եք արդարացնելու: Այս բոլորը հո մի օրվա պատմություն չի:
     Նույն կալոդը խառնելով ու մրցակցությունը առաջին օրվանից խեղդելով, նույն կալոդից ղեկավար բրդելով ի՞նչ հաջողություն էք ակնկալում..
     Թե բա՝ դիմեցինք Կիպրոսի ֆեդերացիա... Ծաղկունքի դպրոց գնայիք, Երևանից ընդամենը 50 կիլոմետր ա....
     Հա, «Փյունիկ» ակումբն ու Արթուր Սողոմոնյանն էլ Արսենին առաջադրելով, չգիտեին, որ Արսենը ֆուտբոլից կիլոմետրով հեռու է: Էդ վաստակաշատ ակումբին ինչի՞ ապտակեցիք...
     Արսեն Աղաջանյան, դուխով, ամեն ինչ դեռ արջևում է»:

| | |
4898 | 2
Facebook