Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա սահմանամերձ համայնքներից աշխատուժի արտահոսքը կանգնեցնելու գործուն առաջարկ է». Հայկ Սարգսյան

21:05, ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.
«Սա սահմանամերձ համայնքներից աշխատուժի արտահոսքը կանգնեցնելու գործուն առաջարկ է». Հայկ Սարգսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է. «Սիրելի հայրենակիցներ, շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է սահմանամերձ բնակավայրերում գործող և արտահանմամբ զբաղվող կազմակերպությունում, որպես վարձու աշխատող գրանցված անձանց եկամտային հարկը հարկման բազայի նկատմամբ սահմանել 10 տոկոս՝ 23-ի փոխարեն։ Նախագծի ընդունումը կբերի տվյալ ձեռնարկություններում աշխատող անձանց աշխատավարձերի բարձրացման՝ այդ ձեռնարկություններում աշխատելը դարձնելով էլ ավելի եկամտաբեր, միաժամանակ ազդելով արտադրողականության աճի և որակի բարձրացման վրա, սրա հետևանքով էլ մեր արտադրանքը կդառնա առավել մրցունակ միգազգային շուկայում։
     Արդյունքում՝ սահմանամերձ բնակավայրերում ապրող մեր հայրենակիցները սահմանապահի իրենց առաքելությունը կիրականացնեն առանց իրենց բնակավայրերերը լքելու՝ ստանալով ավելի բարձր եկամուտներ: Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում արտահանմանը միտված գործունեություն իրականացնող ձեռնարկությունների թիվը կաճի, կստեղծվեն նոր աշխատատեղեր. արտագնա աշխատանքի մեկնողները կունենան իրենց սահմանամերձ համայնքում աշխատելու հավելյալ հնարավորություններ, կավելանա դրամաշրջանառությունը՝ իր հետ բերելով տնտեսական այլ արդյունքներ ևս։
     Սա սահմանամերձ համայնքներից աշխատուժի արտահոսքը կանգնեցնելու և հակառակ գործընթաց սկսելու գործուն առաջարկ է։
     Ունենալով ամուր և զարագացող սահմանամերձ համայնքներ՝ կուժեղացնենք նաև մեր սահմանները, իսկ մեր սահամանպահները կլինեն ավելի զգոն և ուժեղ՝ իրենց թիկունքում ունենալով ոչ թե դատարկվող, այլ հզորացող համայնքներ»:

7403 | 0
Facebook