Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են ՀՖՖ նախագահի թեկնածուների անունները

19:40, ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.
Հայտնի են ՀՖՖ նախագահի թեկնածուների անունները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը և ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը:

Դեկտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում ՀՖՖ նախագահի պաշտոնի համար կպայքարեն ՀՖՖ ներկայիս առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը և «Անի» թիմի նախագահ Խորեն Հովհաննիսյանը: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի ընդունվել փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պատճառով:
     Իսկ ՀՖՖ գործկոմի 16 տեղերի համար առաջադրվել է 24 թեկնածու:

7894 | 1
Facebook