Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Bitcoin-ը չի կարող փոխարինել ազգային արժույթները․ միլիարդատեր

18:15, ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.
Bitcoin-ը չի կարող փոխարինել ազգային արժույթները․ միլիարդատեր

Bitcoin-ը գուցե հանդիսանում է փոխանակման արդյունավետ միջոց ապրանքներ գնելու և վաճառելու համար, սակայն ծայրահեղ անկայունության պատճառով կրիպտոարժույթները կուտակման արդյունավետ միջոց չեն: Այս մասին հայտարարել է միլիարդատեր Ռեյ Դալիոն, փոխանցում է «РБК» կայքը։
     Ըստ Դալիոյի, թվային փողի միակ նպատակը սպեկուլյացիաներն են: Հենց այս փաստն է, որ բացառում է մակրոտնտեսական ոլորտում կրիպտոարժույթի օգտագործման համար անհրաժեշտ բոլոր բնութագրերը: Նա հավելել է, որ ապագան տեսնում է stablecoins-ում, որոնք իսկապես կարող են դառնալ վճարման կենսունակ միջոցներ:

9116 | 0
Facebook