Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քադիրովը կասկածվում է Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար

17:55, ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.
Քադիրովը կասկածվում է Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար

Գերմանական Bild պարբերականը գրում է, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը կարող է ներգրավված լինել դաշտային նախկին հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության մեջ. այդկերպ նա որոշել է «վրեժխնդիր լինել իր հոր մահվան համար»: Հոդվածի հեղինակը նշում է, որ Խանգոշվիլին, ով համարվում էր Շամիլ Բասաևի դաշնակիցը, սպանվել է Բեռլինում դեռևս օգոստոսի 23-ին՝ Քադիրովի հոր ծննդյան օրը: Պարբերականը հիշեցնում է, որ Ահմադ Քադիրովը սպանվել է Գրոզնիում 2004 թվականի մայիսին: Սպանության պատասխանատվությունն ստանձնել էր չեչեն զինյալների առաջնորդ Շամիլ Բասաևը:

8560 | 0
Facebook