Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

1988-ի այս օրը տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը

09:00, շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.
1988-ի այս օրը տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը

1988-ի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, Հայաստանը ցնցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Ամբողջությամբ կամ մասնակի ավերվեցին Լենինականը (այժմ՝ Գյումրի), Սպիտակը, Ստեփանավանը, Կիրովականը, մի շարք ավաններ ու գյուղեր:

Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը ﬓաց անօթևան։ Շարքից դուրս եկավ շուրջ 8 ﬕլիոն քառակուսի ﬔտր բնակելի տարածություն։ Լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված ﬖասը կազﬔց 13 ﬕլիարդ ռուբլի։

18146 | 0
Facebook