Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունաստանը հայտարարել է Աթենքում Լիբիայի դեսպանին վտարելու մասին

16:40, ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.
Հունաստանը հայտարարել է Աթենքում Լիբիայի դեսպանին վտարելու մասին

Հունաստանը վտարում է Աթենքում Լիբիայի դեսպանին, հայտնում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հայտարաությունը: Հունաստանի արտգործնախարարությունը դեսպանից պահանջել է մինչև ուրբաթ ներկայացնել ծովային գոտիների վերաբերյալ հուշագրի տեքստը, որն ստորագրվել է նոյեմբերի վերջին՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի կողմից: Հունաստանի արտաքին գործերի նախարարությանը հաջողվել է հուշագրի տեքստն ստանալ ոչ պաշտոնական աղբյուրներից, սակայն դա չի փոխել Աթենքի դիրքորոշումը:
     Լիբիայի դեսպան Մոհամեդ Յունիս Մենֆիին 72 ժամ է տրվել երկրից հեռանալու համար։

6045 | 0
Facebook