Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը մտադիր է մինչև 7 հազար զինվորական ուղարկել Մերձավոր Արևելք․ CNN

15:20, ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ը մտադիր է մինչև 7 հազար զինվորական ուղարկել Մերձավոր Արևելք․ CNN

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը քննարկում է տարածաշրջան ուղարկել լրացուցիչ 4-7 հազար զինվորականի՝ Իրանի գործողություններին հակազդելու նպատակով, գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով CNN-ին։ Դեկտեմբերի 4-ին Պենտագոնի մամուլի ծառայության ղեկավար Ալիսա Ֆարահը հերքեց The Wall Street Journal-ի հրապարակած այն տեղեկությունը՝ համաձայն որի Վաշինգթոնի վարչակազմը մտադիր է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ այնտեղ տեղակայելով 14000 զինվորականի և տասնյակ նավեր, որպեսզի հակազդեն Իրանին:

CNN-ի փոխանցմամբ, զորքերի վերաբաշխումը կարող է պայմանավորված լինել օդային պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտությամբ` կապված տարածաշրջանում Թեհրանի՝ սպառնալիք հանդիսացող գործողությունների մեծացման հետ:

9146 | 0
Facebook