«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2020 թվի բյուջեի ծախսերում չի ներառել Հայաստանի մի շարք դպրոցների վերանորոգման ծախսերը, ավելի ճիշտ` դեմ է եղել:
Ու այնպես չէ, որ դրանք հսկայական ծախսեր էին, ինչպես, օրինակ, Լիճքի դպրոցի վերանորոգման համար պետք էր ընդամենը 17 միլիոն դրամ, կամ մեկ այլ դպրոցի մարզասրահի վերանորոգման համար` 4 միլիոն դրամ. այսինքն՝ ընդամենը 1 դեգեներատի 1 տարվա պարգևավճարով, որ նստած է ԱԺ-ում ու բացարձակապես ոչինչ չի անում, բացի կոճակ սեղմելուց, հնարավոր կլիներ դպրոցի երեխաներին ապահովել նորմալ պայմաններով, որ չնստեին փլվող պատերի ու առաստաղի տակ:
Դրա փոխարեն, պողոսապետը հերթական «շենշող» պոստն է արել ֆեյսբուքում` շենշող վենագրով, թե բա «2020-ի բյուջեն, գործերը լավ են, ժողովուրդ ջան»: Իհարկե, երկար տարիներ դեղին թերթուկում մանիպուլյացիաներով զբաղվող «մուտիլովշչիկի» լեզվամտածողությանը խիստ համահունչ վերնագիր է, բայց՝ կա արդյոք ավելի մեծ անարդարություն պետական մակարդակով, կա արդյոք ավելի մեծ հակասություն խոսքի ու գործի միջև:
Հիշեցրեք ինձ, ինչքա՞ն էին նստել մեր բյուջեի վրա ԱԺ պարգևավճարները:
Ինչքա՞ն էին ծախսել քաղաքացու օրվա վրա և ինչքա՞ն է նախատեսված ծախսել Նոր տարվա վրա:
Որևէ մեկի մոտ սրանից հետո կասկած կարո՞ղ է լինել, որ այս ազգադավ իշխանությունը եկել է միայն օրինականացնելու թալանը և սեփական աղքատությունը հաղթահարելու»: