Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիպրոսը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի դեմ

12:00, ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.
Կիպրոսը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի դեմ

Կիպրոսի իշխանությունները միջնորդություն են ներկայացրել Հաագաում ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ պաշտպանելու ափամերձ գոտում օգտակար հանածոների արդյունահանման իրավունքը ՝ կապված այդ տարածքների նկատմամբ Թուրքիայի հավակնությունների հետ, հաղորդում է Reuters գործակալությունը:
     Կիպրոսի Հանրապետությունն ու Թուրքիան իրավունքներ են ներկայացնում Արևելյան Միջերկրականում նավթի առափնյա ադրյունահանման նկատմամբ: Նիկոսիան այդ գոտում նավթի ու գազի որոնման թույտվություններ է տրամադրել մի քանի բազմազգ ընկերությունների:
     Գործակալության տվյալներով՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ նա վճռական է պաշտպանել երկրի սեփական իրավունքներն առկա բոլոր իրավական միջոցներով: «Հաագա դիմելու մեր նպատակը հենց դա է»,- հայտարարել է Անաստասիադիսը:

9444 | 0
Facebook