Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երկրաշարժի հետևանքների վերացման գործում նոր փուլ է սկսվում». Նիկոլ Փաշինյան

11:15, ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.
«Երկրաշարժի հետևանքների վերացման գործում նոր փուլ է սկսվում». Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբերի 6-ին ԱԺ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր այն պնդումը, որ 2020թ. բյուջեն հեղափոխական է: 1988-ի երկրաշարժի տարելիցի նախօրեին նա հարկ համարեց հիշեցնել, որ եկող տարվա բյուջեն հեղափոխական է նաև աղետի գոտուն տրամադրված միջոցների առումով:

«Մյուս տարվա բյուջեով աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրներին՝ 3 միլիարդ դրամ: Տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների, նույնիսկ դրան մոտիկ գումար չի տրամադրվել: 2020թ. լուծում ենք բոլոր այն քաղաքացիների խնդիրները, ում նկատմամբ ՀՀ ունեցած պարտավորությունը դե յուրե արձանագրված է: Սա նշանակում է, որ աղետի գոտու վերականգնման պրոցեսում նոր փուլ է սկսվում, որը պետք է իրագործվի բոլորովին ուրիշ տրամաբանությամբ, և այդ փուլի իմաստը սոցիալական այսպես ասած արտակարգ իրավիճակի տրամաբանության վերափոխելն է զարգացման տրամաբանության: Մենք աղետի գոտում պետք է խոսենք ոչ միայն ուղղակի սոցիալական հրատապ խնդիրներ լուծելու, այլև զարգացման երկարատև տեսլականներ և ռազմավարություններ իրագործելու մասին: Եվ որպես այս ամենի արտահայտություն ես ուզում են ձևակերպել հրամայականը՝ Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից»,- հայտարարեց վարչապետը՝ ընդգծելով. «Երկրաշարժի հետևանքների վերացման գործում նոր փուլ է սկսվում»:

6581 | 0
Facebook