Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Փուչիկը կարծես թե պայթեց, բայց սա ամենը չէ». Տարոն Չախոյան

03:35, շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.
«Փուչիկը կարծես թե պայթեց, բայց սա ամենը չէ». Տարոն Չախոյան

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին ԲՀԿ-ականները դոշ էին ծեծում դրսից՝ Ծառուկյանի խաթր համար Հայաստան ժամանած շեյխերի համար:

Հերթական էժանագին տրյուկն էր, որ Ծառուկյանը ցանկանում էր բանեցնել, բայց էս անգամ չկպավ...

Ինչպես շատ արագ պարզվեց և անգամ ԱԳՆ-ի մակարդակով հաստատվեց՝ Աբու Դաբիի թագաժառանգը երբեք չի այցելել Հայաստան, ավելին՝ Հայաստան ժամանած օտարերկրյա ներդնողներն ընդհանրապես կապ չունեն թագավորական ընտանիքի հետ... Փուչիկը կարծես թե պայթեց, բայց սա ամենը չէ...

Իսկ ովքե՞ր էին արտերկրից ժամանած օտարերկրյա ներդրողները:

Հայկ Մարությանի հետ հանդիպած անձինք ընդամենը «Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Ջաբր Ալմարզուքին, «Պրինցես գրուպ» ընկերության նախագահ Ադել Ալմարզուքին են։

Առաջին անգամը չէ, որ նույն ԲՀԿ առաջնորդն այսպես կոչված օտարերկրյա ներդնողներ է բերում Հայաստան սեփական բիզնես ծրագրերն իրագործելու համար: Իմա՞ստը... Իմաստը հենց սա էր, որ սեփական բիզնես պլանների չիրագործման դեպքում հնարավոր լինի «ԲՈԼՈԼԱ» սարքել, թե օտարերկրյա շեյխեր ու շեյխուհիներ եկել էին, ուզում էին ներդրում անեին, թույլ չտվեցիք...

Ու ամենևին պատահական չէ, որ ժամանակին օտարերկրյա ներդնողների հետ համատեղ հիմնած բիզնեսի մի քանի տարի աշխատանքից հետո այդ նույն օտարեկրյա ներդնողները հօդս են ցնդում... կամ լավագույն դեպքում հիշատակվում են այդ նույն բիզնեսի շահերը պաշտպանելու համար...

Ինչևէ, էս անգամ, իրենց լեզվով ասած, «մուտիլովկեն» չանցավ, բայց ոչ ոք չի ուզում պատասխանատվություն ստանձնել էդ «մուտիլովկի» համար... Բայց դե մենք հո լավ գիտենք...»:

| | |
40390 | 2
Facebook