Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դաշնակցական երիտասարդները պետք ա գոհ լինեն, որ դրանով պրծնում են». Սուրեն Սահակյան

10:15, ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.
«Դաշնակցական երիտասարդները պետք ա գոհ լինեն, որ դրանով պրծնում են». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկուսացված, թե արտաքսված դաշնակցական երիտասարդները պետք ա գոհ լինեն, որ դրանով պրծնում են։ Ժամանակ կար, որ անհամաձայններին սպանում էին:

Իսկ եթե լուրջ, ապա կուսակցության կառավարումն ավտորիտար կերպով կազմակերպողը չի կարող պետական կառավարումն ստանձնելու դեպքում ժողովրդավար մեթոդներով կառավարի։ Հենց առողջ մրցակցությունը, քննարկումներն ու կարծիքների բախումն ա զարգացում ապահովում։ Հակառակ դեպքում ճահճանում են ու ՀՅԴ-ն իր օրինակով ցույց ա տալիս, թե ոնց պետք չի։ Ասում են՝ պետությունը չի կարող միջամտել կուսակցությունների կառավարմանը և իմպերատիվ նորմեր սահմանել դրա համար։ Ընկերներ, էս ա՝ կյանքը ցույց ա տալիս, թե ինչն անպայման պետք ա անել։ Ռեֆորմերն ինչքան էլ ցավոտ լինեն, պետք ա ժամանակավոր էդ ցավի հետ համակերպվենք, որպեսզի վաղն ավելի լավ պետություն ունենանք։ Ուրիշ ձև էլ կա՝ էվոլյուցիան, բայց դա մենք հաստատ չենք տեսնի, իսկ սերունդներից հայտնի չէ, թե որը կտեսնի։ Մեզ դա էսօր ա պետք»։

7970 | 1
Facebook