Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սերժ Սարգսյանի անձնագիրը վերցրել են. կանխվել են նրա եվրոպական այցերը. «Հրապարակ»

09:40, ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.
Սերժ Սարգսյանի անձնագիրը վերցրել են. կանխվել են նրա եվրոպական այցերը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործը պայմանավորված էր ոչ միայն ղարաբաղյան գործընթացով, այլեւ վերջին շրջանում երրորդ նախագահի ակտիվության, զագրեբյան այցին և ելույթին հաջորդած արտաքաղաքական սեգմենտով»,- ասաց մեզ ՀՀԿ-ական աղբյուրը։

Պարզվում է՝ առաջիկայում պլանավորված էին Սերժ Սարգսյանի եվրոպական մի քանի այցեր, այդ թվում՝ և Ռուսաստան։ Դրանք պետք է լինեին Զագրեբ այցի շարունակությունը, և ՀՀԿ-ում կարևորում էին դրանք։ Բանն այն է, որ այն անձանցից, ում նկատմամբ մեղադրանք է հարուցվում, և խափանման միջոց է ընտրվում, նախաքննական մարմինը վերցնում է անձնագիրը, և նրանք այլեւս չեն կարող հանրապետությունից մեկնել։ Մեզ ասացին, որ Սերժ Սարգսյանի անձնագիրը նույնպես վերցրել են»:

Մանրամասները՝ թերթի համարում:

12243 | 0
Facebook