Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Հանրայինում հարցազրույցից հետո 3 երիտասարդ արտաքսվել են ՀՅԴ-ից

00:30, ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.
Հանրայինում հարցազրույցից հետո 3 երիտասարդ արտաքսվել են ՀՅԴ-ից

Հայտարարություն տարածվեց, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշմամբ` Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը արտաքսվել են ՀՅԴ շարքերից։

Նկատենք, որ նրանք ՀՅԴ շարքերից արտաքսվել են Հանրային հեռուստաընկերության եթերում հյուրընկալվելուց հետո:

Անուշ Հովհաննիսյանը Հանրայինի եթերում նշել էր, որ իրենք դեմ են եղել ՀՅԴ երիտթևի կազմակերպած ցույցերին ԿԳՄՍ նախարարի դեմ, քանի որ իրենք համարում էին, որ ցույցերը վաղաժամկետ են. «Հեռանկարային չենք տեսնում ցույց անելը: Պետք է «Կրթության և գիտության մասին» օրենքի քննարկումներ ծավալվեին և կոնկրետ օրակարգով հանդիպումներ լինեի ԿԳՄՍ նախարարի հետ, լինեին հանրային լսումներ, նոր, երբ որ պահանջները չբավարարվեին, դիմել ավելի ծայրահեղ քայլի, որը այս դեպքում հրաժարականն է: «Նիկոլ Աղբալյան» կուսակցական միությունը (ՆԱՈՒՄ) մերժել է ցույցերին մասնակցելը»,- ասել է Հովհաննիսյանը:

Վանիկ Չալոյանն էլ եթերի ընթացքում նշել է, որ իրենց դիրքորոշումներն ավագներին ներկայացնելուց հետո դրանք մերժվել են և ենթարկվել պարտադրանքի. «Ասել էին՝ ոչ, պարտավոր եք մասնակցել, եթե կուսակցությունը որոշում է մասնակցել ինչ-որ գործողության»,- ասել է Չալոյանը՝ հավելելով, որ իրենք չեն մասնակցել բողոքի ակցիային:

Նա նշել է, որ ՀՅԴ-ից մեկուսացված ընկերների թիվը մոտ 54-ն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հանրայինում հարցազրույցից հետո 3 երիտասարդ արտաքսվել են ՀՅԴ-ից
11815 | 2
Facebook