Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այս գործը ևս մտահոգիչ է». Էլինար Վարդանյան

22:45, հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ.
«Այս գործը ևս մտահոգիչ է». Էլինար Վարդանյան

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ քրեական գործեր խիստ վիճահարույց են եղել, Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործը ևս մտահոգիչ է»,- 168 TV- եթերում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա նշել է, որ ԱԱԾ-ի և Ոստիկանության ղեկավարների ժ/պ-ներից լուրջ պատասխանատվություն է պահանջվում. «Ինձ համար շատ տարօրինակ է, որ այսքան երկար ժամանակ այս մարմինների պատասխանատու անձինք այդպես էլ չգտնվեցին, և առավել քան անընդունելի է մինչև այժմ ժ/պ-ներով այս կառույցների ղեկավարումը»,- ասել է նա:

Անդրադառնալով ոստիկանության կողմից դաշնակցական երիտասարդների բողոքի ակցիան կոշտ ուժով ցրելուն՝ Վարդանյանն ասել է. «Տարբեր ոլորտներում, տարբեր գործերում կարելի է այս երկակի ստանդարտներին հանդիպել: Ես գտնում եմ, որ դաշնակցական երիտասարդների նկատմամբ կիրառված միջոցներն իրավաչափ չէին, որովհետև նրանք իրենց խաղաղ հավաքի իրավունքն էին իրականացնում:

Ինչ վերաբերում է երկակի ստանդարտներին, մենք դա տեսել ենք և դատարանների շրջափակման ժամանակ, երբ իրավապահ մարմինները պարզապես անգործության էին մատնված: Նույնն Էջմիածնի ճանապարհը փակելու ժամանակ էր, երբ պատգամավորները փողոցը փակածներին խոստումներ էին տալիս, որ նորից կալանավորելու են, և հարց է, թե ինչպես կարող էր պատգամավորն իմանալ, որ այդպիսի որոշում է իրականացվելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Այս գործը ևս մտահոգիչ է». Էլինար Վարդանյան
5620 | 0
Facebook