Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տաքսու վարորդն ուղևորների մոտ հիվանդ է ձևանում, որ հավելյալ գումար տան». Ալինա Նիկողոսյան

00:35, ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.
«Տաքսու վարորդն ուղևորների մոտ հիվանդ է ձևանում, որ հավելյալ գումար տան». Ալինա Նիկողոսյան

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ հիշում, արդեն որերորդ դեպքն է` տարբեր մարդկանցից լսում եմ, որ ոմն տաքսու վարորդ ուղևորների մոտ հիվանդ է ձևանում, խաղում էմոցիաների հետ և հասնում նրան, որ հավելյալ գումար տան:

Ճանապարհի ընթացքում իբրև զանգում է բժշկին և ասում, որ չի կարող գնալ քիմիաթերապիայի, քանի որ գումար չունի:

Դեպքերից մեկի հետևից անձամբ եմ գնացել: Այն համարով, որը փոխանցել էր ընկերներիցս մեկին, կապ եմ հաստատել և մեկ անգամ խոսելուց հետո վերջինս անհետացավ:

Եթե Ձեզ նույնպես հանդիպի այս վարորդը, խնդրում եմ չտրվել նրա էմոցիոնալ պատմությանը»:

7014 | 0
Facebook