Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Bloomberg-ը հրաժարվում է WhatsApp-ից՝ հօգուտ Telegram-ի

18:50, հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ.
Bloomberg-ը հրաժարվում է WhatsApp-ից՝ հօգուտ Telegram-ի

Համաշխարհային ֆինանսական շուկայի երկու գլխավոր տեղեկատվական հարթակներից մեկը՝ Bloomberg-ը, հրաժարվում է WhatsApp-ից՝ հօգուտ Telegram-ի: Դեկտեմբերի 7-ից WhatsApp-ում Bloomberg-ի ալիքը կփակվի: Իսկ Telegram-ում արդեն իսկ բացվել է համապատասխան օգտահաշիվ, որը մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում արդեն հավաքել է 13 հազար հետևորդ:

Այս քայլի պատճառը դարձել է այն, որ Fecebook-ը թարմացում է արել WhatsApp-ում՝ փոփոխելով նամակների ուղարկման քաղաքականությունը:

Bloomberg-ը խոստանում է թարմացնել թելեգրամյան ալիքը օրական 3 անգամից ոչ պակաս: Գործակալությունն ակտիվ է նաև Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Line-ում:

9023 | 0
Facebook