Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.

Միջազգային

Ուզբեկստանցի կինը դանակահարել է ՀՀ քաղաքացուն

18:20, հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ.
Ուզբեկստանցի կինը դանակահարել է ՀՀ քաղաքացուն

ՌԴ Լենինգրադի մարզում 1985 թվականին ծնված ՀՀ քաղաքացին դանակի հարվածներից ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, գրում է «Невские новости» կայքը: «ՀՀ քաղաքացու խոսքով՝ իր վրա հարձակվել է 3 անհայտ տղամարդ և դանակահարել իրեն: Նույն օրը ՌԴ ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին՝ 1981 թվականին ծնված Ուզբեկստանի քաղաքացուհուն: Դեպքը տեղի է ունեցել, երբ հարբած վիճակում վիճաբանության ժամանակ կինը դանակահարել է հյուրին: Նշվում է, որ Հայաստանի քաղաքացին հոսպիտալացվել է կրծքավանդակի և ձախ նախաբազկի շրջանում ստացած վնասվածքներով: Հարուցվել է քրեական գործ:

| | |
9778 | 0
Facebook