Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի ԱԳՆ-ը 24 ժամ է տվել Բուլղարիայի դեսպանին՝ երկիրը լքելու համար

17:20, հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ.
Ռուսաստանի ԱԳՆ-ը 24 ժամ է տվել Բուլղարիայի դեսպանին՝ երկիրը լքելու համար

Ռուսաստանից բուլղարացի դիվանագետի վտարումը հանդիսանում է հայելային պատասխան, որի մասին նախազգուշացրել էր Մոսկվան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ Արտաքին գործերի նախարարությունում իր աղբյուրներին:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Ռուսաստանը վտարում է բուլղարացի դիվանագետին, երբ պաշտոնական Սոֆիան հրաժարվել էր մուտքի արտոնագիր տրամադրել երկրում Ռուսաստանի դեսպանատան նոր ռազմական կցորդին: Գործակալության տվյալներով՝ Մոսկվայում Բուլղարիայի դեսպանին տեղեկացվել է, որ դիվանագետը պետք է հեռանա Ռուսաստանից առաջիկա 24 ժամվա ընթացքում՝ համաձայն դիվանագիտական արձանագրության:

Հիշեցնենք՝ հոկտեմբեր 30-ին Բուլղարիան հրաժարվել էր մուտքի արտոնագիր տրամադրել Սոֆիայում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդին:

9784 | 0
Facebook