Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օնեգինը»՝ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում

16:50, հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ.
«Օնեգինը»՝ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի հիման վրա «Օնեգին» ներկայացումը՝ նոր ընթերցմամբ: Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է:

Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին»-ը բազմիցս է ներկայացվել հանրությանը, և հետաքրքրությունն այս գործի նկատմամբ երբեք չի նվազում:

Ռուսական թատրոնի «Օնեգին» ներկայացման մեջ շեշտադրված են պլաստիկան և բեմական շարժումը...

Ներկայացման մեջ ներգրավված են Լիլիա Մուկուչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մանվել Սարգսյանը, Աննա Մանուչարյանը, Վահագն Սամվելյանը, ինչպես նաև Անուշ Սարգսյանը, Լև Նալբանդյանը, Յուլիա Ժդանովան, Անտոն Աղաջանյանը, Ալեքսանդր Հայրապետյանը, Գրիգոր Խոջոյանն և Հայարփի Զուռնչյանը:

Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Լուսինե Կարապետյանը, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի, խորեոգրաֆիան` Արա Ասատուրյանի:

Ներկայացումը բեմում կլինի դեկտեմբրի 6-ին և 7-ին:

3822 | 0
Facebook