Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԼՂ հարցով քննարկվող փաստաթուղթ բանակցային սեղանին չկա»․ Նիկոլ Փաշինյան

18:10, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
«ԼՂ հարցով քննարկվող փաստաթուղթ բանակցային սեղանին չկա»․ Նիկոլ Փաշինյան

«Բանակցային սեղանին քննարկվող փաստաթուղթ չկա», - ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Վերջինն ասաց, որ պաշտոնական Բաքուն շրջանառության մեջ է դրել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշումը, և հարցրեց, թե ո՞րն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը:

Փաշինյանն արձագանքեց. «Նախ ասեմ, որ քննարկվող փաստաթուղթ սեղանի վրա չկա: Ինչո՞ւ չկա: Որովհետև նախորդ հարցուպատասխանի ժամանակ մենք ասել ենք, որ նախ պետք ա հասկանանք ամպլիտուդը: Եվ մենք երբ որ ասել ենք, որ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ մեր պարզաբանումները պետք է ստանանք, իհարկե այդ պրոցեսն ընթանում է: Բայց մենք դեռևս չենք ստացել: Եվ ոչ միայն կարևոր է պարզաբանումներ ստանալ, այլև էդ պատկերացումների շուրջ ընդհանուր համաձայնության գալը: Որ մենք այ էս բաժակին նայելով նույն առարկան ենք տեսնում, նույն պատկերն ենք տեսնում»:

2099 | 0
Facebook