Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Երևելի» ֆիգուրների քաղաքական հաշվարկները դատապարտված են ձախողման». Նորայր Նորիկյան

08:45, ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.
««Երևելի» ֆիգուրների քաղաքական հաշվարկները դատապարտված են ձախողման». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու մասին. Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում երեկ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
     Նրան մեղսագրվող արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին։ Այսօր հնարավորություն կունենամ առավել մանրամասն անդրադառնալու այս և առհասարակ Սերժ Սարգսյանի ենթադրյալ այլ արարքներին իրավական գնահատական տալու, նրան պատասխանատվության ենթարկելու հնարավորության հարցերին։
     Այդուհանդերձ, իրավական պատասխանատվությունից զատ, հարկ եմ համարում արձանագրել, որ նախևառաջ Սերժ Սարգսյանի քաղաքական իշխանության գնահատականը տվել է Հայստանի ժողովուրդը։
     Ըստ էության` ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ նրա ղեկավարած քաղաքական ուժի և ստեղծած քաղաքական համակարգի ու բարքերի էպոխան ավարտված է։ Նախկին քաղաքական ռեժիմների վերադարձ չի լինելու և այս կամ այն անձանց, քաղաքական միավորների և առանձին «երևելի» ֆիգուրների քաղաքական հաշվարկները Սերժ Սարգսյանի և այլոց «ռեսուրսներով» քաղաքական հայտ ներկայացնելու և քաղաքական դաշտում ազդեցություն ձեռքբերելու մասին, դատապարտված են ձախողման։
     Ճիշտ հակառակը, այդպիսի հավակնություններն էլ ավելի են ուժեղացնելու գործող քաղաքական իշխանության դիրքերը՝ պատմական այս շրջանում դժվարացնելով ձևավորելու իրական քաղաքական այլընտրանք։
     Ուստի, ողջամտորեն գործելու արդյունքում այդ մարդիկ պետք է գիտակցեն, որ այլևս երբեք անելիք չունեն քաղաքական դաշտում։

Այդուհանդերձ, իմ կարծիքով, նախորդ իշխանությանն արժանիորեն իրավաքաղաքական գնահատական տալը կլինի նրանց կողմից խոստացված ու չիրականացված ծրագրերի կյանքի կոչումը:
     Մասնավորապես, ցանկացած պարագայում Հայաստանը շահած դուրս դուրս կգա, եթե առաջիկա տարիների ընթացքում Հայաստանի գործող իշխանությունները ցուցաբերեն քաղաքական կամք և սկսեն իրագործել նոր ատոմակայանի կառուցումը, «Հայաստան-Իրան» երկաթգծի կառուցումը, «Հյուսիս-Հարավ» ճանապարհի ամբողջական կառուցումը, աղքատության հաղթահարումը, 4 միլիոնանոց Հայաստանի ստեղծման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը, կոռուպցիայի լիարժեք վերացումը, իսկական ներգաղթի կազմակերպումը և դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, դեմոգրաֆիական վիճակի բացասական սալդոյի վերացումը, և բազմաթիվ այլ հարցեր:
     Սա կլիներ իսկական գնահատականը, և այն կլիներ հանուն Հայաստանի․․․»:

6198 | 0
Facebook