Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիան կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

21:30, հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ.
Գերմանիան կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Ինչպես հայտնի է, Գերմանիան Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակցի կասկածում է Բեռլինում չեչեն դաշտային նախկին հրամանատար, Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության մեջ: Այս մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարարությունը իր կայքում:

Արտաքսված դիվանագետները Գերմանիայի կողմից հայտարարվել են «պերսոնա նոն գրանտա»` անցանկալի անձ: Հայտնի է, որ այդ գործն ստանձնել է Գերմանիայի գլխավոր դատախազը: Իրավապահ մարմինները կարծում են, որ նրանք ունեն բավարար փաստական ապացույցներ Խանգոշվիլիի սպանության մեջ Ռուսաստանի կամ Չեչնիայի Հանրապետության պետական մարմինների ներգրավվածության մասին:
     Բացի այդ, Գերմանիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը կանչվել է Գերմանիայի արտգործնախարարություն: Այս գործի քննության արդյունքում Գերմանիան կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ:
     Հիշեցնենք՝ Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլին չեչենական երկրորդ պատերազմի ժամանակ ղեկավարում էր ռուսական զորքի դեմ պատերազմող անջատական խմբավորումներից մեկը: Նա 2019թ. օգոստոսի 23-ին սպանվել էր Բեռլինում: Չեչենական պատերազմից հետո Խանգոշվիլին տեղափոխվել էր Չեչնիա, որտեղ համագործակցել էր հատուկ ծառայությունների հետ: Սակայն, Թբիլիսիում նրա նկատմամբ մահափորձից հետո նա մեկնել էր Գերմանիա, որտեղ, սակայն, ապաստան չէր ստացել: Նա կեղծ փաստաթղթերով էր մուտք գործել Գերմանիա:

6540 | 0
Facebook