Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էդ նույնն ա, որ մենք մաշած շորերով, ցնցոտիներով գանք Կառավարության նիստի». Ն. Փաշինյան

11:30, հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ.
«Էդ նույնն ա, որ մենք մաշած շորերով, ցնցոտիներով գանք Կառավարության նիստի». Ն. Փաշինյան

«Մեր կառավարությունն իր գործունեության ընթացքում բախվում է, այսպես ասած, սոցիալ-հոգեբանական կամ քաղաքակրթական խնդիրների: Երբ մի բնակավայրի, խմբի, սուբյեկտի խնդիր լուծում ենք, պարտադիր, չուզող հարևանի տրամաբանությամբ, ի հայտ է գալիս մեկ այլ խումբ, բնակավայր, սուբյեկտ ու ասում՝ ինչի՞ իրա հարցը լուծեցիր, և ոչ՝ մերը: Սա վերը նշածիս արդյունք է ու տպավորություն է ստացվում, որ ավելի է լավ է ոչ մի բան չանել ու բոլորը, համակերպված հուսահատության հետ, իրենց յուղի մեջ տապակվեն: Հարգելինե՛րս, ՀՀ-ում կուտակված խնդիրները մեկ գործողությամբ հնարավոր չէ լուծել, պետք է հերթի գաղափարն աշխատի»,- Կառավարության նիստի սկզբում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարն անդրադարձավ քաղաքակրթական մեկ այլ խնդրի ևս. «Չեմ հասկանում՝ ինչու է ՀՀ-ում շինարարություն անել նշանակում աղբ տարածել ամենուր: Պարոն Վերմիշյան, ամիսներ առաջ հանձնարարել էի զբաղվել էս հարցով: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ համապատասխան տեսչությունը չի տուգանում այն շինարարներին, որոնք շինարարություն ասելով՝ հասկանում են աղբ կուտակել: Շինարարն առաջին հերթին պետք է իր շուրջը մաքրի: Չեմ հասկանում նաև՝ ինչո՞ւ պետք է շինարարությունում աշխատել տնից վերցրած հին շորերով: Էդ նույնն է, որ մենք, տանն ինչ մաշած շոր ունենք, հագնենք, ցնցոտիներով նստենք նիստի: Շինկազմակերպությունները միլիոններ են աշխատում, դժվար ա՞ մի փոքր հատկացնել էժան համազգեստ առնել բանվորների համար: Էստեղ քաղաքաշինական տեսչությունն ունի անելիք»,- ընդգծեց վարչապետը:

9607 | 0
Facebook