Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես 2019թ. ՕՊԵԿ-ի վերջին գագաթնաժողովը կարող է ազդել նավթի գների վրա

12:20, հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ.
Ինչպես 2019թ. ՕՊԵԿ-ի վերջին գագաթնաժողովը կարող է ազդել նավթի գների վրա

Դեկտեմբերի 4-ին նավթի գները կտրուկ թանկացան 2%-ով՝ հասնելով 62 դոլարի՝ մեկ բարելի համար։ Այս մասին վկայում են լոնդոնյան ICE բորսայում գրանցված տվյալները: Անորոշություն է տիրում էներգետիկ շուկայում 2019-ին ՕՊԵԿ+ դաշինքի վերջին գագաթնաժողովից առաջ, գրում է RT կայքը։ Փորձագետները վերջին օրերի գների կտրուկ տատանումները վերագրում են ներդրողների անորոշությանը` նախքան ՕՊԵԿ-ի և ՕՊԵԿ+ գագաթնաժողովին մասնակցող երկրների նախարարների հանդիպման որոշմանը: Ինչպես և սպասվում է, արդեն դեկտեմբերի 5-ին Վիեննայում կայանալիք հանդիպման ժամանակ ածխաջրածնային վառելիք արտահանող երկրները կարող են երկարաձգել գործարքը՝ հաջորդ տարվա համար հումքի արտահանումը նվազեցնելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ, հանդիպման ինտրիգը նրանում է, որ կողմերի միջև համաձայնագրի վերաբերյալ հակասություններն ավելանում են` կապված արտահանման ծավալների անկման հետ:
     Դեկտեմբերի 5-ից 6-ը նավթ արտահանող երկրների նախարարները 2019-ին իրենց վերջին հանդիպումը կանցկացնեն Վիեննայում: Ինչպես և սպասվում է, կողմերը կքննարկեն նավթի արտադրությունը նվազեցնելու մասին համաձայնագրի ճակատագիրը:
     Նավթի համաշխարհային գները դեկտեմբերի 5-ի սակարկությունների ընթացքում նվազում են։ WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0,38%-ով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 58,21 դոլար: Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ փետրվարյան մատակարարումներով նվազել են 0,10%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 62,94 դոլարի։

5261 | 0
Facebook